Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Վանաձորի ավագանին քաղաքապետ է ընտրում

Վանաձորի ավագանին քաղաքապետ է ընտրում
10.10.2016 | 13:29

Վանաձորում սկսվել է նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում ավագանու անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրեն քաղաքապետին:
Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Վանաձորի ավագանի անցած երեք ընդդիմադիր կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայկական վերածնունդ»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը հոկտեմբերի 8-ին համաձայնության հուշագիր ստորագրեցին և պարտավորվեցին նորընտիր ավագանու առաջին նիստում պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին:

Երեք կուսակցությունների ներկայացուցիչները ավագանիում մեծամասնություն՝ 18 մանդատ ունեն, ուստի շատ հնարավոր է, որ հանրապետության երրորդ քաղաքը ընդդիմադիր քաղաքապետ ունենա:

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ